Հայտնի է, թե որ անձնագրային բաժիններն են աշխատելու վաղը՝ օգոստոսի 24–ին

23.08.2024, 20:27
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնում է, որ անձնագրային բաժիններն են աշխատելու շաբաթ օրը՝ օգոստոսի 24–ին
Հայտնի է, թե որ անձնագրային բաժիններն են աշխատելու վաղը՝ օգոստոսի 24–ին

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնում է, որ անձնագրային բաժիններն են աշխատելու վաղը՝ օգոստոսի 24–ին։ 

Վաղն աշխատելու են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային հետևյալ բաժինները`

  • Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի, \
  • Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի, 
  • Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի, 
  • Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի, 
  • Արագածոտնի մարզում՝ Աշտարակի։ 

Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։