ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնու կրակոցներ արձակած մարդու հանդեպ հարուցվել է քրեական գործ: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Ըստ գրառման՝ Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով(Պատանդ վերցնել), 235-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով:
«1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում»,- գրել է Հարությունյանը:-0-