Հայտնի է Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքը, վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս 7 անձ

24.01.2025, 10:49
Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը ձերբակալվել է, մեղադրանքը հայտնի է
Հայտնի է Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքը, վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս 7 անձ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը: 

Քննչական կոմիտից «Առաջին լրատվականին» հայտնել են, որ Սահակյանը և ևս 12 անձ 2012-2015 թվականներին Երևանի 3 ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց: 

Վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս 7 անձ, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ տարբեր խափանման միջոցներ են ընտրվել: Այսպիսով, Սահակյանը և մյուսները մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափի փողերի լվացման համար: