Հայտնի է ԱԺ–ի մոտ ծխագլան նետած անձի ինքնությունը, նա բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
22:56
11 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները բռնել են ԱԺ–ի դիմաց ծխագլան նետած տղամարդուն ու բերման ենթարկել Արաբկիրի բաժին։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան նետեց։
«Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները, օպերատիվ կերպով, բռնել են տղամարդուն ու բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Օ․: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այսօր Ազատության հրապարակում մեկնարկել է 17 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը, որը շարունակվել է կառավարության և Ազգային ժողովի շենքերի մոտ։ Հանրահավաքի նպատակն է հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի` ի նշան Արցախի հարցով հայտարարության ստորագրման դեմ բողոքի, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։ Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հորդորել էր զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց` հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Բերման է ենթարկվել մոտ 130 մարդ։–0–
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ