628.49
6.83
528.1
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի ադրբեջանագետ Անժելա էլիբեգովան հաղորդում կներկայացնի ԱԱԾ իր հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով

11:37
22 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության գծով հայտնի փորձագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան մտադիր է դիմել ԱԱԾ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար։

Էլիբեգովան իր Facebook–յան էջում անդրադարձել է նախօրեին կայքերից մեկում հրապարակված տեղեկատվությանն այն մասին, որ նա իբր «ադրբեջանական շպիոն է»։



«Սկզբում որոշեցի լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են: Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյանը և իշխանական ֆեյքերը զրպարտոթյուն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին». – գրել է էլիբեգովան Facebook–յան իր էջում` նշելով, որ սա անհետևանք չի մնալու։

Նա հայտարարել է, որ առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։



Էլիբեգովան դոցենտ է, քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու։ Նա սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի հետ թողարկել է «Հայատյացությունն Ադրբեջանում» գիրքը, որը լույս է տեսել 2013թ.–ին։ Էլիբեգովան աշխատել է Azerichild.education կայքի վրա, որը ստեղծվել է 2017թ.–ին «Այլատյացության կանխման նախաձեռնություն» ՀԿ–ի կողմից` ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ։

Azerichild.education–ը Azerichild.info մասշտաբային նախագծի մի մասն է, որի շրջանակում ներկայացվել է Ադրբեջանում հայատյացության ամենավտանգավոր դրսևորումը` մանկապատանեկան գրականության մակարդակում` հեքիաթներում, ոտանավորներում, մանկական խաղերում, երեխաների համար նախատեսված ուսումնական գրականության մեջ։

Սաղաթելյանի և Բեքարյանի կալանքը

Ուրբաթ երեկոյան ԱԱԾ–ն բերման էր ենթարկել ու ձերբակալել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիա» մեդիոհոլդինգի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Ձերբակալելուց առաջ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Սաղաթելյանի և Բեքարյանի աշխատասենյակները։ Փաստաբանների խոսքերով, խուզարկության ընթացքում առգրավվել են հեռախոսներ և համակարգիչներ ՀՀ Սահմանադրության և ՔՕ կոպիտ խախտումներով։

Նրանց հետ այդ երեկո ԱԱԾ էին տեղափոխվել ևս հինգ քաղաքացիներ, այդ թվում` Սաղաթելյանի գրասենյակի աշխատակիցները, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, նրա հեռախոսն ու աշխատանքային համակարգիչը ևս առգրավվել են։ Էլիբեգովային և Մելոյանին հարցաքննել են, այնուհետև ազատ են արձակել։

Բեքարյանին և Սաղաթելյանին նույն երեկո մեղադրանքներ են առաջադրվել երեք հոդվածներով` ազգային, ռասայական թշնամանք տարածելու հրապարակային կոչեր, թշնամանք հարուցելը ինչ-որ շերտերի նկատմամբ և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտում։ Նախօրեին դատարանը բավարարել է Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը, Բեքարյանի խափանման միջոցի որոշումը կհրապարակվի այսօր։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:46
13 Ապրիլի 2021
ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել
ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել
12:02
13 Ապրիլի 2021
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մի շարք հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մի շարք հասցեներում
11:31
13 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 726 նոր դեպք, 824 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 726 նոր դեպք, 824 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
23:29
12 Ապրիլի 2021
Ովքե՞ր են ներկա եղել Ծառուկյանի որդու հարսանիքին և ինչու՞ է Փաշինյանը բարկացրել Մուրադովին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ովքե՞ր են ներկա եղել Ծառուկյանի որդու հարսանիքին և ինչու՞ է Փաշինյանը բարկացրել Մուրադովին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:12
12 Ապրիլի 2021
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
15:10
12 Ապրիլի 2021
Վաղվանից կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստման պրոցեսը. նախարարը պարզաբանել է`ով կպատվաստվի AstraZeneca–ով, ով` «Սպուտնիկ V»-ով
Վաղվանից կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստման պրոցեսը. նախարարը պարզաբանել է`ով կպատվաստվի AstraZeneca–ով, ով` «Սպուտնիկ V»-ով
12:56
12 Ապրիլի 2021
Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Միքայել Մելքումյան (ՎԻԴԵՈ)
Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ–ն գալիս է հաղթելու, իշխանություն վերցնելու և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար.ՎԻԴԵՈ
11:03
12 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 510 նոր դեպք, 873 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 510 նոր դեպք, 873 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է
10:36
12 Ապրիլի 2021
Օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը. ՀՀ նախագահը դատական օրենսգրքի փոփոխությունների հարցով կդիմի ՍԴ
Օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը. ՀՀ նախագահը դատական օրենսգրքի փոփոխությունների հարցով կդիմի ՍԴ
18:12
11 Ապրիլի 2021
Մահացել է ՀՀ ԱԳ նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանը
Մահացել է ՀՀ ԱԳ նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանը
12:52
11 Ապրիլի 2021
Եվրոպական խորհրդարանն ապրիլի 12–ին կքննարկի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը
Եվրոպական խորհրդարանը վաղը կքննարկի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը
12:05
11 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 650 նոր դեպք, առողջացել է 783 մարդ, մահացել է 15 մարդ. ԱՆ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 650 նոր դեպք, առողջացել է 783 մարդ, մահացել է 15 մարդ