Հայտնաբերվել է Ներքին Գետաշենի մատուռի մոտ տոպրակով նորածնին թողած մայրը
26.07.2023,
14:28
Հայտնաբերվել է հուլիսի 22–ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տոպրակով նորածին երեխային թողած մայրը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնաբերվել է հուլիսի 22–ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տոպրակով նորածին երեխային թողած մայրը։
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Այլ տվյալներ՝ ինչպես անձի, այնպես էլ կատարվածի հանգամանքների վերաբերյալ, այս պահին հրապարակման ենթակա չէ քննության շահերից ելնելով։ Դատավարական մասով զարգացում ունենալու դեպքում այդ մասին տեղեկատվություն կհրապարակվի», – նշեց Աբրահամյանը։
Ինչպես հայտնում է aysor.am–ը, գյուղի բնակիչներից մեկը հայտնել է, որ պարզվել է՝ կինը մատուռի հարևանությամբ է ապրում, այսինքն՝ նույն գյուղի բնակիչ է: Կինն ապրում է որդիների և թոռների հետ:
Երբ վերջինիս հայտնաբերել են, նա ինքնախոսոտվանական ցուցմունք է տվել և ասել, որ ամաչել է իր տարիքում` 56 տարեկանում երեխա ունենալուց, քանի որ իր հետ ապրում են տղաներն ու թոռները: Դա է պատճառը, որ գնացել է այդ քայլին: Շողիկ Մ.-ն քննչականում հայտնել է, որ hղիության մասին ոչ ոք չի իմացել: Երեխան ծնվել է վաղաժամ՝ հղիության 6-րդ ամսում: Նույն օրը երեխան, ցավոք, մահացել է՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տապրակով թողնված նորածին երեխային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան ետնամաս, որտեղ էլ տանտիրուհին գտել է նրան։–0–