«Հայփոստն» իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները
17.02.2021,
18:15
«Հայփոստն» իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Հայփոստը» քան 35%–ով իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները, հայտնում է ARKA Telecom հեռահաղորդակցական պորտալը` հղում անելով փոստային օպերատորի Facebook–յան էջին։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նման հնարավորություն ստեղծվել է Հայփոստի և Ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր` La Poste -ի հետ բանակցությունների արդյունքում:
Մինչև 1 կգ ծանրոցի համար նախկին 14,900 դրամի փոխարեն սահմանվել է 9,900 դրամ:
Յուրաքանչյուր հավելյալ լրիվ և ոչ լրիվ կիլոգրամի համար սահմանվել է 2,900 դրամ, նախկին 6,000 դրամի փոխարեն։
«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Այժմ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում (1 դոլարը` 524,92 դրամ)։–0–