437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի մասնակիցները Երևանի կենտրոնում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (ՖՈՏՈ)

23:02
23 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ամենամյա ջահերով երթի մասնակիցները Երևանի կենտրոնում այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները։

факельное шествие (4).jpg

Ակցիան կազմակերպել էր ՀՅԴ երիտասարդական թևը։ Նրա հազարավոր մասնակիցներ՝ ջահերը ձեռքներին, Հանրապետության Հրապարակից քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ գտնվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։

факельное шествие (3).jpg

Մինչ երթի մեկնարկը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայրենակիցներին կոչ արեց չհուսահատվել և ընտրել Հայաստանի և Արցախի արժանի ապագայի համար պայքարի ուղին։

факельное шествие (2).jpg

«Ապրելու և պայքարելու մեր որոշումը միանգամայն իրատեսական է: Սուտասաններն ու դավաճանները բոլոր նրանք են, ովքեր կարծում են, որ մենք չենք կարող դիմակայել թշնամուն և պետք է հանձնվենք»,- ընդգծեց Սաղաթելյանը։

факельное шествие (1).jpg

Դիմելով արցախցի հայրենակիցներին՝ Սաղաթելյանն ընդգծեց, որ իրենք միայնակ չեն, և որ Մայր Հայաստանը դեռևս կանգնած է նրանց թիկունքում՝ ի դեմս այսօր Երևանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում հավաքվածների։

«Դեռ ոչինչ ավարտված չէ, գլխավոր պայքարը դեռ առջևում է»,- ասաց նա՝ կոչ անելով պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայկական նոր վերածննդի։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ