Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից
13:14
31 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 31–ին ազատել է Հայկ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
Նախագահը համապատասխան որոշումը ստորագրել է դեկտեմբերի 28–ին` հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը։
Գեներալ–լեյտենանտ Բաղմանյանը, ով ավելի վաղ զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ 2018թ.–ի մարտի 22–ին այն ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի կողմից։ Կնքվել էր նոր` եռամյա պայմանագիր։–0–
Մակունցն ասում է, որ «Իմ քայլը» պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները