Հայկական ընդդիմությունը պահանջում է գումարել ԱԺ արտահերթ նիստ Փաշինյանի հրաժարականի համար (ՈւՂԻՂ)

11.11.2020, 15:36
Հայկական ընդդիմությունը պահանջում է գումարել ԱԺ արտահերթ նիստ Փաշինյանի հրաժարականի համար. ՈւՂԻՂ
Հայկական ընդդիմությունը պահանջում է գումարել ԱԺ արտահերթ նիստ Փաշինյանի հրաժարականի համար (ՈւՂԻՂ)
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայ ժողովուրդն ու հայությունն ունի մեկ կարևոր խնդիր` փրկել Արցախը, հայտարարեց ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Երևանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ։

«Պետք է անհապաղ հրավիրել ԱԺ արտահերթ նիստ և հասնել վարչապետի հրաժարականի։ «Բարգավաճ Հայաստանն» արդեն դա նախաձեռնել է, «Լուսավոր Հայաստանը» պետք է միանա հաշված րոպեների ընթացքում», – ասաց Սաղաթելյանը` ելույթ ունենալով Ազատության հրապարակում հավաքվածների առաջ։

Նա մեղադրեց իշխանություններին ոչ արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու մեջ, որը հանգեցրեց Հայաստանի մեկուսացման։

Ավելի վաղ Սաղաթելյանը հայտարարել էր, որ Հայաստանը և Արցախը փրկելու համար պետք է սկսել ազգային ազատագրական պայքար, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ձևավորել Հայրենիքի փրկության կոմիտե, ազատվել Արցախը հանձնող իշխանություններից և ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն։–0–