Հայկական ընդդիմությունը կկազմակերպի սգո մոմավառություն. Փաշինյանի դեմ մասշտաբային ցույցերը շարունակվում են (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
13.11.2020,
22:52
Հայկական ընդդիմությունը կկազմակերպի սգո մոմավառություն. Փաշինյանի դեմ մասշտաբային ցույցերը շարունակվում են. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական ընդդիմությունն Ազատության հրապարակում վաղ կկազմակերպի սգո մոմավառություն` ի հիշատակ Արցախում իրենց կյանքը զոհած զինծառայողներին։
Կշարունակվի 17 քաղաքական ուժերի հանրահավաքը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Բանն այն է, որ քաղաքական գործիչները, պատգամավորները, հասարակական գործիչներն ու շարքային քաղաքացիները, որոնք վրդովված են նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ, որը շատ անսպասելի էր հասարակության համար և ընկալվեց որպես Հայաստանի ամբողջական կապիտուլյացիա, պահանջում են վարչապետի հրաժարականը և Արցախի հարցով հայտարարության ստորագրության չեղարկում։

Քաղաքական գործիչների և ժողովրդի մեղադրանքները
Այսօր հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան ընդդիմադիր քաղաքական գործիչներ, պատգամավորներ և հասարակական գործիչներ, այդ թվում` ԲՀԿ–ից, ՀՅԴ–ից, «Հայրենիք» կուսակցությունից, ՀՀԿ–ից։
Նրանք մեղադրում են Փաշինյանին ժողովրդին խաբելու և դավաճանելու մեջ, որը սպառնալիքի տակ է դնում Հայաստանի անվտանգությունը։ Նրանց կարծիքով, Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը վատագույնն է բանակցությունների սեղանին հայտնված տարբերակներից։
Կոշտ քննադատության ենթարկվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԶՈւ Գլխավոր շտաբը, որոնք «2016թ.–ի ապրիլյան պատերազմից հետո պատշաճ կերպով չպատրաստվեցին թշնամու հարձակմանը»։

Հանրահավաքի ժամանակ ԲՀԿ–ականներ Իվետա Տոնոյանն ու Արման Աբովյանը հայտարարեցին, որ ենթարկվում են քաղաքական հետապնդման։ Աբովյանը նշեց, որ հենց ակցիայի ժամանակ ԲՀԿ խմբակցության բոլոր անդամներին ծանուցել են, որ պետք է ներկայանան Քննչական կոմիտե։ Հայտարարվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին կրկին կանչել են ԱԱԾ։
Հանրահավաքներին մասնակցում են ինչպես հայաստանցիներ, այնպես էլ արցախցիներ, ովքեր ստիպված հեռացել են իրենց Հայրենիքից պատերազմի պատճառով։ Հավաքվածները վանկարկում էին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր», նրանց ձեռքում կային պաստառներ, որոնց վրա գրված է «Հողերը չենք հանձնի թուրքերին», «Խաբեբաներ», «Շուշին չի պատկանում թուրքերին»։

Հանրահավաքի անցկացման վայր էին բերվել ոստիկանության, ԱԱԾ և հատուկջոկատայինների ստորաբաժանումներ, տասնյակ մասնակիցներ բերման ենթարկվեցին։ Դա որոշակի լարվածություն առաջացրեց ցուցարարների շրջանում, սակայն չհանգեցրեց լուրջ բախումների։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը մի քանի անգամ փորձել է գումարել ԱԺ արտահերթ նիստ, որպեսզի չեղարկի երկրում գործող ռազմական դրությունն ու Արցախի հարցով փաստաթուղթը, սակայն «Իմ քայլը» իշխանական խմբակցության բացակայության պարագայում հնարավոր չէ ապահովել քվորում։
Օրերս «Իմ քայլը» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։–0–