526.02
7.42
477.46
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական շոու–բիզնեսի աստղերին կոշտ մեթոդներ են սպասվում. հարկային մարմինները կխստացնեն մոտեցումը

16:29
09 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՊԵԿ–ը պատրաստվում է խստացնել մոտեցումը տեղական շոու–բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Դեռևս 2018թ.–ի վերջին Անանյանը կոչ է արել էստրադայի աստղերին և շոումեններին հաշվառում անցնել հարկային մարմիններում, հայտարարագրել եկամուտներն ու բարեխղճորեն վճարել հարկերը։ Սակայն աստղերը ոչ միանշանակ են արձագանքել Անանյանի կոչին, իսկ շատերն ընդհանրապես անտեսել են, այդ պատճառով ՊԵԿ–ը մի շարք հանդիպումներ է կազմակերպել հայտնի մարդկանց և նրանց ներկայացուցիչների հետ` հարկման սկզբունքներն ու հնարավորությունները, ինչպես նաև հարկային մարմինների կողմից կիրառվող հնարավոր պատժամիջոցները պարզաբանելու համար։

«Հունիսից ՊԵԿ-ը սկսել է կոշտ մեթոդներ կիրառել շոու–բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր թաքցնում են եկամուտները և չեն հայտարարագրում», – նշեց Անանյանը։

Նրա խոսքով, ՊԵԿ–ը գնահատում է յուրաքանչյուր երգչի վարքագիծը, և նրանք անձնական նամակով հրավիրվելու են ՊԵԿ` քննարկման։

«Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր` միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ, օրինակ, վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ անվանական նամակ է գրվում և նրան, ըստ էության, առերևույթ մեղադրանք է ներկայացվում, որ, օրինակ, միջոցառման ժամանակ Դուք որևէ կերպ չեք հայտարարագրել Ձեր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում», – ընդգծեց Անանյանը։

Միաժամանակ նա նշեց, որ կան շատ օրինապահ երգիչ –երգչուհիներ, և կապ չունի, թե կոնկրետ արվեստի որ բնագավառում են իրենք գործունեություն իրականացնում, նրանք բարեխղճորեն վճարում են հարկերը։

«Կարծում եմ` մշակույթի ձևավորման խնդիր կա և ներքին համոզմունքի», – նշեց ՊԵԿ նախագահը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:35
14 Նոյեմբերի 2019
Հեքիաթային քաղաք և վերգետնյա կամրջակներ. ինչպիսին կլինի Երևանն Ամանորին (ՖՈՏՈ)
Հեքիաթային քաղաք և վերգետնյա կամրջակներ. շուրջ 325 մլն դրամ կծախսվի Երևանն Ամանորին պատրաստելու համար։
12:08
14 Նոյեմբերի 2019
«Էս ուր ենք հասել». ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը`Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումների մասին
«Էս ուր ենք հասել ժողովուրդ». ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը`Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումների և վարչապետի արձագանքի մասին։
11:03
14 Նոյեմբերի 2019
2 քաղաքացիներ ստիպել են ծննդկաններին հրաժարվել երեխաներից. օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման դեպքեր են բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Սարսափելի դեպքեր են բացահայտվել. 2 քաղաքացիներ ստիպել են ծննդկաններին հրաժարավել երեխաներից, օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր են բացահայտվել։
08:00
14 Նոյեմբերի 2019
Չորեքշաբթի` նոյեմբերի 13–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք չորեքշաբթի` նոյեմբերի 13–ի առավել ուշագրավ նորությունները։
23:13
13 Նոյեմբերի 2019
Փաշինյանը մեկնաբանել է սեռափոխված Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման շուրջ առաջացած աղմուկը
Փաշինյանը մեկնաբանել է սեռափոխված Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման շուրջ առաջացած աղմուկը:
19:21
13 Նոյեմբերի 2019
Փաշինյան. «Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ» (ՎԻԴԵՈ)
«Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ», – այսօր ԱԺ–ում հայտարարել է Փաշինյանը։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
15:57
13 Նոյեմբերի 2019
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում:
15:43
13 Նոյեմբերի 2019
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
14:11
13 Նոյեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա կինը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է։
13:27
13 Նոյեմբերի 2019
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել (ՎԻԴԵՈ)
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել: