Հայկական պետությունը գլորվում է դեպի անդունդ. Վազգեն Մանուկյանը` պատերազմի հետևանքների մասին (ՎԻԴԵՈ)

26.03.2021, 23:14
Վազգեն Մանուկյանը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին ՎԻԴԵՈ
Հայկական պետությունը գլորվում է դեպի անդունդ. Վազգեն Մանուկյանը` պատերազմի հետևանքների մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ հայկական պետությունը հիմա գլորվում է դեպի անդունդ, հայտարարեց ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը։

Մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ընդգծեց, որ ցանկացած պետության համար պատերազմի հետևանքով տարածքային կորուստները մեծ ողբերգություն է` և′ մարդկային կորուստները, և′ հարվածը տնտեսությանը, և որ ամենակարևորն է` հարված ժողովրդի պատվին ու արժանապատվությանը։

«Այս պատերազմում մենք կորցրեցինք տարածք, որն իր մակերեսով հավասար է Լիբանանին։ Կորցրեցինք ավելի քան 5 հազար զինվոր, ինչը, միգուցե, կարող է համարվել Գինեսի ռեկորդ, որ 2,5 միլիոնանոց ժողովուրդը 44 օրվա ընթացքում ունի նման կորուստներ...», – նշեց Մանուկյանը։

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։–0–