Հայկական կողմը կրակ չի բացել․ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում

13.02.2024, 09:39
Հայկական կողմը կրակ չի բացել․ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում
Հայկական կողմը կրակ չի բացել․ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Նշենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։-0-