Հայկական կողմն ունի զոհ ու վիրավորներ Ադրբեջանի հարձակման հետևանքով

10.12.2021, 15:31
Հայկական կողմն ունի զոհ ու վիրավորներ Ադրբեջանի հարձակման հետևանքով
Հայկական կողմն ունի զոհ ու վիրավորներ Ադրբեջանի հարձակման հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։–0–