Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
09:15
11 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն