Հայկ Մարությանը զրկվեց Երևանի ավագու անդամի մանդատից
07.02.2024,
11:26
Քիչ առաջ Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Նիստի ժամանակ նշվեց, որ Մարությանի դեպքում բոլոր հիմքերն առկա են լիազորությունները դադարեցնելու համար. նա որևէ նիստի ու քվեարկության չի մասնակցել:
Ինչպես նշեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ավագանու նիստերին չներկայանալը քաղաքական բոյկոտի ձև է ու քաղաքական պայքարի ձև է:
Մարությանն իր հերթին ընդգծեց, որ իրեն մանդատից զրկելու գործընթացն իրականացվում է ընդդիմությանը պայքարի հարթակից զրկելու նպատակով։

Ավագանին այսօր արտահերթ նիստում քննարկում է ավագանու հինգ ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու հարցը.
– Հայկ Մարության (Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցություն);
– Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան» խմբակցություն);
– Սոննու Աղեկյան («Մայր Հայաստան» խմբակցություն);
– Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան» խմբակցություն);
– Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան» խմբակցություն)։ -0-