435.48
4.36
404.42
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը փոխում է կարանտինի կարգը. ովքե՞ր և ինչպե՞ս կարող են մուտք գործել երկիր

14:15
06 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում կայացրեց փոփոխություններ մտցնել կարանտինի կարգի մեջ, ինչը պայմանավորված է քաղաքացիների պատվաստման հետ։ 

Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, հիվանդության կանխարգելման նոր միջոցների ներդրումը թույլ է տալիս վերանայել սահմանափակումների շրջանակները, քանի որ դրանք ինքնանպատակ չեն և ուղղված են վիրուսի տարածմա կանխմանը։ 

«Հետևաբար, մենք փորձում ենք պատվաստման գործընթացին և այլ երկրներում փոփոխություններին հետևելուն զուգահեռ դյուրացնել երկրում կարանտինի կետերը», – ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով, այդ փոփոխությունների համաձայն, այն քաղաքացիները, որոնք կունենան «կանաչ անձնագիրը` պատվաստման հավաստագիր, այսինքն` կստանան պատվաստանյութի երկու դեղաչափը, կարող են չհանձնել լրացուցիչ ՊՇՌ թեստ Հայաստան այցելելիս։

«Փաստորեն, սահմանը հատելու համար հիմա որպես նախապայման զուգահեռ և հավասար գործելու է ինչպես ՊՇՌ թեստ հանձնելու հնարավորությունը, այնպես էլ «կանաչ» անձնագրի առկայությունը։ Սա պահանջ է քաղաքացիների համար, որոնք ուզում են մուտք գործել Հայաստան», – ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով, այլ երկրները ևս ունեն պահանջներ, այդ պատճառով մեկնելուց առաջ պետք է ստուգել, թե ինչ պայմաններ են ներկայացվում այդ կոնկրետ երկրում։

Նա նշեց, որ որոշ երկրներ արդեն ներդրել են նման քաղաքականություն, և պատվաստման հավաստագիրը հեշտացնում է մուտքը կամ այցելելու միակ միջոցն է։

Ավանեսյանն ընդգծեց, որ Առողջապահության նախարարության կայքում մանրամասն ներկայացված է, թե ինչպես ներբեռնել և օգտվել հավելվածից, և կարևոր է, որպեսզի քաղաքացիները ևս լավ իրազեկված լինեն ընթացակարգերի մասին։

Նրա խոսքով, Հայաստան մուտք գործելիս հանվում է նաև մեկ տարեկան երեխաների համար պարտադիր ՊՇՌ թեստի պահանջը, քանի որ ուսոմնասիրությունները ցույց են տալիս, որ եթե ծնողներն ունեն բացասական պատասխան, ապա այդ տարիքի երեխայի մոտ էլ այն կլինի բացասական։

Կոնկրետացվել է նաև  ՊՇՌ թեստի դրական պատասխան ունեցող քաղաքացիների կամ թեստից  հրաժարվող քաղաքացիների մեկուսացման և հոսպիտալացման կարգը։

«Օրենսդրությունը նախատեսում է երկու ռեժիմ. եթե կան որոշակի ախտանիշներ, ապա քաղաքացին ենթակա է հոսպիտալացման, իսկ եթե`ոչ, բայց հրաժարվում է հանձնել թեստ և չունի պատվաստման հավաստագիր, ապա նրա նկատմամբ կիրառվում է մեկուսացման ռեժիմ», – ասաց Ավանեսյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ փաստորեն փոփոխությունները տարածվում են նրանց վրա, ովքեր մեկնում են Հայաստանից։ Պատվաստվածները վերադառնալիս կարիք չունեն հանձնել լրացուցիչ թեստեր։

«Լավ կլիներ, որպեսզի մեր քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն, որպեսզի վերադառնալիս խնդիրներ չլինեն», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, երկրորդ փոփոխությունը վերաբերում է զբոսաշրջիկներին, որտեղ ոլորտը դրսևորում է վերականգնման թույլ նշաններ։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը հնարավորություն տա զբոսաշրջիկներին, ովքեր արդեն պատվաստվել են, առանց լրացուցիչ ստուգումների մուտք գործել երկիր։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով