477.59
7.27
445.64
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը նշում է Վարդավառը` Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

11:00
28 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանն այսօր` հուլիսի 28–ին, նշում է Վարդավառը` Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:08
01 Հունիսի 2022
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
16:49
01 Հունիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:34
01 Հունիսի 2022
Փաշինյանը Պուտինին մտահոգություն է հայտնել բրյուսելյան հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով
Փաշինյանը Պուտինին մտահոգություն է հայտնել բրյուսելյան հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով
15:11
01 Հունիսի 2022
ԶԼՄ-ները հայտնում են, որ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է եկել Սյունիքի մարզում, ՊՆ-ն մեկնաբանում է
ԶԼՄ-ները հայտնում են, որ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է եկել Սյունիքի մարզում, ՊՆ-ն մեկնաբանում է
11:15
01 Հունիսի 2022
Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել հանգամանքները պարզել. Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ հայրն առաջին անգամ խոսել է ողբերգական դեպքի մասին
Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել հանգամանքները պարզել. Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ հայրն առաջին անգամ խոսել է ողբերգական դեպքի մասին
10:42
01 Հունիսի 2022
ՊՆ-ն ներկայացնում է իրադրությունը սահմանին ու հերքում Ադրբեջանի ապատեղեկատվությունը
ՊՆ-ն ներկայացնում է իրադրությունը սահմանին ու հերքում Ադրբեջանի ապատեղեկատվությունը
21:37
31 Մայիսի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
16:07
31 Մայիսի 2022
Հայաստանի խոշորագույն կովիդային բուժկենտրոնը վերադառնում է աշխատանքի բնականոն ռեժիմի
Հայաստանի խոշորագույն կովիդային բուժկենտրոնը վերադառնում է աշխատանքի բնականոն ռեժիմի
15:45
31 Մայիսի 2022
Արմավիրում գրանցված ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ֆուտբոլային ակադեմիայի 15–ամյա սանը
Արմավիրում գրանցված ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ֆուտբոլային ակադեմիայի 15–ամյա սանը
15:20
31 Մայիսի 2022
Հայաստանից Ավստրալիա. 200 հազար դոլարի ափիոնի խմբաքանակ է հայտնաբերվել փոստային առաքանիներում (ՎԻԴԵՈ)
Հայաստանից Ավստրալիա. 200 հազար դոլարի ափիոնի խմբաքանակ է հայտնաբերվել փոստային առաքանիներում. ՎԻԴԵՈ
12:00
31 Մայիսի 2022
Հյուրեր Աֆրիկայից. Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի (ՖՈՏՈ)
Հյուրեր Աֆրիկայից. Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի. ՖՈՏՈ
10:44
31 Մայիսի 2022
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում