ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Արա Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։
Նոյեմբերի 16–ին, ՀՀ նախագահը Զոհրաբ Մնացականյանին ազատել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից, ինչն արվել է վարչապետի առաջարկով։ Փաշինյանը նույն օրն ԱԺ–ում արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել Մնացականյանին։ Նույն օր Մնացականյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել։
Նախօրեին ՀՀ վարչապետի հրամանագրով, պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում