Հայաստանը՝ իտալական Vanity Fair–ի էջերում, մոլորակների շքեղ շքերթն ու հայ պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանի բրոնզե մեդալը․ շաբաթվա լավ լուրերը

18.01.2025, 11:15
Ներկայացնում ենք այս շաբաթվա (հունվարի 13–ից 17–ը)  ամենադրական և լավ լուրերի ընտրանին
Հայաստանը՝ իտալական Vanity Fair–ի էջերում, մոլորակների շքեղ շքերթն ու հայ պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանի բրոնզե մեդալը․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (հունվարի 13–ից 17–ը)  ամենադրական և լավ լուրերի ընտրանին:

Եվ այսպես․․․․

Հայաստանի բնակիչները հունվարի 21-ին անզեն աչքով կկարողանան տեսնել մոլորակների շքեղ շքերթը: Այդ օրը վեց մոլորակներ՝ Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Նեպտունը, Վեներան և Սատուրնը կշարվեն մեկ գծով։ Այս հազվագյուտ աստղագիտական ​​իրադարձությունը կոչվում է մոլորակների մեծ հավասարեցում: 

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը հռչակվել է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր։

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ցույց է տվել երկար սպասված արևը։ Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել էր, որ վերջին օրերին, հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինվերսիոն շերտ է առաջացել ծովի մակերևույթից 1500-2000մ բարձրություններում (բարձրացած ինվերսիա), որն ընդգրկում է Շիրակի և Արագածոտնի մարզերը, Արարատյան դաշտը իր նախալեռնային գոտով և Վայոց ձորի նախալեռնային հատվածները։

Vanity Fair-ը Հայաստանը ներառել է 2025թ․–ի լավագույն տուրիստական ուղղությունների ցանկում։ 

«Լավ լուրեր»–ը «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքում հրապարակվում են ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ։