Հայաստանը հզոր ցիկլոնի գոտում է, ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով։

12.03.2021, 10:58
Հայաստանը հզոր ցիկլոնի գոտում է, ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով։
Հայաստանը հզոր ցիկլոնի գոտում է, ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն, հայտնում են ԱԻՆ–ից:

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, մարտի12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10, մարտի 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում մարտի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկային ժամերին Երևանում սպասվում է +1...+3, գիշերը` -5...-7, վաղը` մարտի 13–ին ցերեկը կանխատեսվում է +4...+6, գիշերը` -3...-5։–0–