632.93
7.12
524.34
0
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը, հնարավոր է, արգելի թռիչքները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

19:16
08 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեում այս պահին ընթանում է քննարկում Իրաքի, Իրանի, Պարսից և Օմանի ծոցերի տարածքով Երևանից իրականացվող ավիաչվերթերի իրականացման նպատակահարմարության շուրջ։ 

Այս մասին «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին գերատեսչությունից։

Մի շարք խոշոր միջազգային ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքներ իրականացնել տվյալ տարածաշրջանում կամ փոխել են չվերթերի երթուղին։

«Այս պահին չկա ոչ մի սահմանափակում այդ տարածքում թռիչքներ իրականացնելու համար։ Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում ավիափոխադրողների հետ, և առաջիկայում կընդունենք որոշում ստեղծված իրավիճակի կապակցությամբ», – նշեց կոմիտեի աշխատակիցը։

Օդանավի կործանում 

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 օդանավը, որում եղել է 168 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, կործանվել է հունվարի 8–ին Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։ Օդանավը Թեհրանից ուղևորվում էր Կիև։ Օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ 

Թռիչքների արգելք

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռոսավիացիան խորհուրդ է տվել չօգտվել Մերձավոր Արևելքի օդային տարածքից ՌԴ քաղաքացիական օդանավերի թռիչքների համար (այդ թվում` տարանցիկ թռիչքները), իսկ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունն արգելել է ոչ ռազմական օդանավերին թռչել տարածաշրջանում։

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ բոլոր ուկրաինական ավիաընկերությունները ժամանավորապես դադարեցնում են թռիչքներն Իրանի օդային տարածքում։ Որոշումն ուժի մեջ է մինչև ավիավթարի պատճառների բացահայտումը։

ԶԼՄ–ների հաղորդմամբ, մի շարք խոշոր միջազգային ավիափոխադրողներ (Singapore Airlines–ը, China Airlines–ը, Lufthansa–ն, Malaysia Airlines–ը, Air France–ը, Emirates–ը և Flydubai–ը, ինչպես նաև China Southern Airlines–ը, Աէրոֆլոտը, «Ուրալյան ավիաուղիները» և S7–ը) դադարեցրել են թռիչքներն Իրաքի, Իրանի, Պարսից և Օմանի ծոցերի տարածքում։

Իրավիճակի սրացում Մերձավոր Արևելքում

Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է հունվարի 3–ին Բաղդադի օդանավակայանի տարածքում ԱՄՆ–ի հրթիռային հարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Հոմենեին խոստացել է վրեժխնդիր լինել գեներալի սպանության համար։

Հունվարի 8–ին Իրաքում գտնվող երկու ռազմաբազաները ենթարկվել են հրթիռակոծման Իրանի կողմից։ Այդ ռազմաբազաներում են տեղակայված ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների ուժերը։ Թեհրանը հայտարարել է, որ դա վրեժ է գեներալ Սուլեյմանիի սպանության համար։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:33
18 Փետրվարի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել վարկային գծերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային գիծը՝ շահավետ և ունիվերսալ գործիք է, որը հնարավորություն է տալիս օգտվել վարկային միջոցներից անվճար
21:23
18 Փետրվարի 2021
Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և ևս 2 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և ևս 2 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ–ն մանրամասնում է
21:14
18 Փետրվարի 2021
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
19:28
18 Փետրվարի 2021
Ի՞նչ սահմանափակումներ են գործում օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված. ԱԳՆ–ն պարզաբանում է
Ի՞նչ սահմանափակումներ են գործում օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված. ԱԳՆ–ն պարզաբանում է
18:44
18 Փետրվարի 2021
Շուռնուխում բնակելի թաղամաս կկառուցվի
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում բնակելի թաղամաս կկառուցվի
16:18
18 Փետրվարի 2021
Փաշինյանը զարմացրել է Ալիևին, Պուտին-Փաշինյան քննարկման թեման և Նաիրա Զոհրաբյանի գլխավերևի սև ամպերը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը զարմացրել է Ալիևին, Պուտին-Փաշինյան քննարկման թեման և Նաիրա Զոհրաբյանի գլխավերևի սև ամպերը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
13:45
18 Փետրվարի 2021
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
12:18
18 Փետրվարի 2021
ՄԻՊ. Սյունիքում կրակոցներ արձակած ադրբեջանցիներն այնպիսի տարածության վրա են, որ հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են (ՖՈՏՈ)
Սյունիքում կրակոցներ արձակած ադրբեջանցիներն այնպիսի տարածության վրա են, որ հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են, գյուղացիներն ահազանգում են, ՖՈՏՈ
11:26
18 Փետրվարի 2021
Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը
Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը
11:19
18 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3211 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 101 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3211 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 101 մարդ առողջացել է
19:50
17 Փետրվարի 2021
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում ռազմագերիների վերադարձի պարտավորությունը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում ռազմագերիների վերադարձի պարտավորությունը
19:01
17 Փետրվարի 2021
Գևորգ Պետրոսյանի դուրս գալու պատճառը, ռուսերենը պաշտոնական լեզու` Արցախում, և Վ.Սարգսյանի պատասխանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պետրոսյանի դուրս գալու պատճառը, ռուսերենը պաշտոնական լեզու` Արցախում, և Վ.Սարգսյանի պատասխանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ