Հայաստանը հարգում է հերոսների հիշատակը, Հայաստանը լռում է. մայրաքաղաքում անցկացվեց հզոր երթ` ի հիշատակ նահատակված հերոսների (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19.12.2020, 01:24
Հայաստանը հարգում է հերոսների հիշատակը, Հայաստանը լռում է. մայրաքաղաքում անցկացվեց հզոր երթ` ի հիշատակ նահատակված հերոսների. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Հայաստանը հարգում է հերոսների հիշատակը, Հայաստանը լռում է. մայրաքաղաքում անցկացվեց հզոր երթ` ի հիշատակ նահատակված հերոսների (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանցիներն այսօր դուրս էին եկել ջահերով երթի դեպի Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Արցախի պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։

 - рис.1

Գրիգորյան Կամո Սանասարի
Վարդանյան Վահե Էդիկի
Սահակյան Սամվել Սուրենի...

 - рис.2

Տղամարդու զուսպ ձայնն ուղեկցում էր հազարավոր մարդկանց, ընթերցվում էին նահատակված հերոսների անունները։
 - рис.3

Դեկտեմբերի 19–ին Հայաստանում հայտարարվել է եռօրյա սուգ։ Այդ օրն իշխանությունները կկազմակերպեն հիշատակի երթ դեպի Եռաբլուր։ Սակայն ընդդիմությունը որոշել էր կազմակերպել առանձին երթ մեկ օր առաջ։

 - рис.4

Քաղաքացիները, մոռանալով քաղաքական տարաձայնությունները, միասնական երթով լուռ շարժվեցին դեպի Եռաբլուր։ Առջևում ծածանվում էին Արցախի և Հայաստանի դրոշները, երթին մասնակցում էին նաև հոգևորականներ։
 - рис.5

Եռաբլուրում մատուցվեց հիշատակի արարողակարգ։ Եվ հազարավոր մարդիկ ծաղիկներ խոնարհեցին նահատակված հերոսների գերեզմաններին։

 - рис.6

Քաղաքական գործիչները չէին մեկնաբանում իրավիճակը, քաղաքացիները չէին վանկարկում նշանաբաններ, այսօր մինչև երեքշաբթի Հայաստանը հարգում է հերոսների հիշատակը, Հայաստանը լռում է...