431.27
5.71
396.02
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ և «կամիկաձե» դրոններ գնելու հնարավորությունը. ԶԼՄ

12:12
19 Հոկտեմբերի 2022
© Լուսանկարը՝ ThePrint

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշում է հնդկական ThePrint առցանց թերթը։

«Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա գործընկեր՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի երկկողմ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Գանդինագար քաղաքում DEFEXPO 2022-ի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ երկու երկրները հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգերի, ինչպես նաև զինամթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ականանետի վաճառքի միջկառավարական պայմանագիր են կնքել»,- նշում է ThePrint-ը։

Ըստ թերթի՝ Հնդկաստանի կառավարության աղբյուրները շարունակում են լռել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայ նախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, սակայն պնդում են, որ «ուշադրության կենտրոնում է եղել համագործակցությունը պաշտպանության ոլորտում»:

ThePrint-ի աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանի կառավարությունը հանդես է եկել Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության օգտին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածության պատճառով, մի երկրի, որին աջակցում են Թուրքիան և Պակիստանը։

ThePrint-ի աղբյուրները հայտնել են, որ Հայաստանը դիտարկում է տեղական «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը։

«Հայաստանը նաև դիտարկում է Հնդկաստանում մասնավոր ընկերությունների`Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը»- հայտնել է ThePrint-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Print-ը, շատերը Ադրբեջանը դիտարկում են որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս: Ադրբեջանը օգտագործել է թուրքական անօդաչուները Հայաստանի դեմ պատերազմ վարելու համար, ինչպես նաև «JF-17» կործանիչներ գնելու համար բանակցություններ է վարում Պակիստանի հետ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:05
27 Հունվարի 2023
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմինը
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմինը
17:37
27 Հունվարի 2023
Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ (ՎԻԴԵՈ)
Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը. ՎԻԴԵՈ
14:03
27 Հունվարի 2023
Աթենք Երևան չվերթով փորձել են ներմուծել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ (ՎԻԴԵՈ)
Փորձել են Հայաստան ներմուծել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ. ՎԻԴԵՈ
11:38
27 Հունվարի 2023
Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել (ՎԻԴԵՈ)
Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել. ՎԻԴԵՈ
10:40
27 Հունվարի 2023
Միքայել և Կարեն Վարդանյանները բանակի օրվա առթիվ 330 մլն դրամ են տրամադրել 44-օրյա պատերազմում զոհվածների անչափահաս երեխա ունեցող 1098 ընտանիքի (ՎԻԴԵՈ)
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել. ՎԻԴԵՈ
09:59
27 Հունվարի 2023
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15:49
26 Հունվարի 2023
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր չվերթեր է գործարկում
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր  չվերթեր է գործարկում
15:35
26 Հունվարի 2023
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես կփակվի
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես չի գործելու
15:02
26 Հունվարի 2023
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
12:31
26 Հունվարի 2023
Շիրակը նոր մարզպետ ունի
Շիրակում նոր մարզպետ է նշանակվել
12:27
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանում հրդեհի գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
15 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
11:57
26 Հունվարի 2023
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի