Հայաստանը չի քննարկում ՀԱՊԿ–ից և ԵԱՏՄ–ից դուրս գալու հարցը․ ԱԺ հանձնաժողովի նախագահ

18.10.2023, 19:27
Նա հայտարարել է, որ բազմիցս ասել են, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու գործընթաց չեն նախաձեռնել։ ՀԱՊԿ-ն է նախաձեռնել Հայաստանից դուրս գալու գործընթաց
Հայաստանը չի քննարկում ՀԱՊԿ–ից և ԵԱՏՄ–ից դուրս գալու հարցը․ ԱԺ հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը չի քննարկում ՀԱՊԿ–ից և ԵԱՏՄ–ից դուրս գալու հարցը, հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նա պատասխանեց այն հարցին, թե պատրաստվում է Հայաստանը փոխել իր քաղաքականության վեկտորը և գնալ Ուկրաինայի ճանապարհով։

«Նման հարց այժմ չի քննարկվում, և ընթացակարգեր չկան։ Մենք բազմիցս ասել ենք, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու գործընթացը մենք չենք նախաձեռնել։ ՀԱՊԿ-ն է նախաձեռնել Հայաստանից դուրս գալու գործընթացը», – նշել է Խանդանյանը։–0–