583.39
6.77
492.85
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը.Փաշինյանը պատասխանել է Ալիևին

12:50
15 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: 

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը պատրաստ է ստորագրել խաղաղ համաձայնագիր Հայաստանի հետ, պաշտոնական Երևանը պատրաստ չէ դրան, և դա կարող է մեծ սխալ լինել»։ Նա հայտարարել է, որ պետք է լինի տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունում և տրվի սահմանների դելիմիտացիային ուղղված աշխատանքի մեկնարկ։

Նա նշել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք, ասելով, որ «մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանն ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար և սա անելու մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալ, թե Հայաստանը կամ Արցախն իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ ստեղծելու, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին»: 

«Մասնավորապես՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ եւ Ադրբեջանի անհասկանալի հայտարարություններն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի եւ որ առավել կարեւոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը», – ասել է Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

Նա միանշանակ է համարել, որ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: 

«Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է՝ շարունակել Հայաստանի շրջափակման՝ շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը: Բայց մենք՝ առանց սեթևեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ և ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակմանը»,– նշել է վարչապետի պաշտոնակատարը: 

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին: 

«Իրականությունն ուղիղ հակառակն է՝ այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, որովհետև ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի Սոտք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում», – նշել է Փաշինյանը: 

Նա ավելացրել է, որ ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ. տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից և Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում՝ մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների եւ/կամ միջազգային դիտորդների տեղակայում, եւ միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ: 

«Մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին: Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին: Մինչդեռ Հայաստանը արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ մեջբերում եմ. «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա:Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների։ Ուզում եմ հիշեցնել, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ և որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում եւ տարածքային ամբողջականություն։ Համնանախագահների այս հայտարարությունը, այսպիսով, ոչ այլինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, և Հայաստանը, կրկնում եմ, ողջունել է այս հայտարարությունը ու դրական է արձագանքել դրանում նշված դրույթներին, և ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն, անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը», – ընդգծել է Փաշինյանը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:04
11 Սեպտեմբերի 2021
Ինչու՞ պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի․ պարզաբանում է նախարարը
Ավանեսյանը պարզաբանում է, թե ինչու պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի
09:00
11 Սեպտեմբերի 2021
Մինչև 200 մբ/վ հիմնական արագություններ «Ռոստելեկոմ»-ից. ընկերությունը հանդես է գալիս նաև նոր առաջարկով
«Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին է ներկայացնում նոր անակնկալներ.այսուհետ ընկերության Ինտերնետ ծառայության բաժանորդները կստանան նոր՝ ավելի բարձր հիմնական արագություններ
19:50
10 Սեպտեմբերի 2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը (ՎԻԴԵՈ)
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը.ՎԻԴԵՈ
19:03
10 Սեպտեմբերի 2021
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:36
10 Սեպտեմբերի 2021
Հայտնի են «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթների մասնակիցների անունները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթների մասնակիցների անունները.ՖՈՏՈ
13:24
10 Սեպտեմբերի 2021
Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել
Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել
13:15
10 Սեպտեմբերի 2021
Մեղրիի փողոցներով ուղտեր են շրջում (ՎԻԴԵՈ)
Մեղրիի փողոցներով ուղտեր են շրջում.ՎԻԴԵՈ
10:15
10 Սեպտեմբերի 2021
ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ. միջադեպ Արցախում, թշնամին դուրս է եկել ռուսների դեմ, Փաշինյանն էլ նոր թուղթ կստորագրի. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ (ՎԻԴԵՈ)
ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ. միջադեպ Արցախում, թշնամին դուրս է եկել ռուսների դեմ, Փաշինյանն էլ նոր թուղթ կստորագրի. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ.ՎԻԴԵՈ
15:55
09 Սեպտեմբերի 2021
Ո՞ր ոլորտներին է վերաբերում հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ԱՆ–ն պարզաբանում է
ԱՆ–ն պարզաբանում է, թե ո՞ր ոլորտներին է վերաբերում հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը
15:37
09 Սեպտեմբերի 2021
Բլոկի անվան դպրոցի`արդեն նախկին տնօրենը ձերբակալվել է. տնօրենի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով
Բլոկի անվան դպրոցի`արդեն նախկին տնօրենը ձերբակալվել է. տնօրենի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով
15:25
09 Սեպտեմբերի 2021
ԱՆ–ն զգուշացնում է. Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում (ԳՐԱՖԻԿ)
ԱՆ–ն զգուշացնում է. Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում.ԳՐԱՖԻԿ
15:15
09 Սեպտեմբերի 2021
Armenia ավիաընկերությունը դեպի Մոսկվա և Թբիլիսի ամենօրյա չվերթեր կգործարկի
Armenia ավիաընկերությունը կգործարկի ամենօրյա չվերթեր Երևանից դեպի Մոսկվա և Թբիլիսի