Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները

29.12.2020, 16:57
Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները
Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեքշաբթի նիստի ժամանակ հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները։

Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2021թ.–ի փետրվարի 1–ից։

Կարգավորչի որոշման համաձայն, 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագինը 36.48 դրամ/կՎտժ է, գիշերային սակագինը՝ 32.48 դրամ/կՎտժ: 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը 38.98 դրամ/կՎտժ է, գիշերային սակագինը՝ 34.98 դրամ/կՎտժ: 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը 44.98 դրամ/կՎտժ է, գիշերային սակագինը՝ 34.98 դրամ/կՎտժ:

0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցող բնակիչների և 0.38 կՎ լարմամբ սնվող այլ սպառողների համար կգործեն՝ ցերեկային սակագին՝ 47.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 37.98 դրամ/կՎտժ:

Սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ:

Ցերեկային սակագինը բնակչության համար հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում գործում է 7։00–ից մինչև 23։00–ն, մարտից հոկտեմբեր` 6։00–ից մինչև 22։00–ն։–0–