ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, Եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր։ Այս մասին ասվում է Բյուրականի աստղագիտարանի Facebook-յան էջում։
Загружается новость ... "Лево"
«Երևանում այն կսկսվի մեր ժամանակով ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և խավարումը կավարտվի գիշերը ժամը 01։04-ին»,- ասվում է գրառման մեջ։
Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:
Լուսնի կիսաստվերային խավարումը տարբերվում է մասնակի խավարումից նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ քան Լուսնի մնացյալ հատվածը։ Այս դեպքում մենք կարծես թե տեսնում ենք սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ։-0-