ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ժամը 12:22-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը:
Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-յան իր էջում հրապարակել է կադրեր Գավառից:
«Հանրապետության լեռնային առանձին շրջաններում տեղաց առաջին ձյունը։ Գավառ», - գրել է նա՝ հրապարակելով տեսանյութը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում