Հայաստանում սպասվում է ձյուն․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով

25.12.2024, 15:14
Երևանում սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով
Հայաստանում սպասվում է ձյուն․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։

25-12-2024-Yerevan.png

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

24-29_12_2024Armenia.png