412.76
4.77
386.62
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպ. ռիսկի խմբում 0-5 տարեկան երեխաներն են

00:09
06 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Մասնագետների գնահատմամբ, թեպետ դեկտեմբերի երկրորդ կեսի համեմատ այս օրերին նկատվում է հիվանդացության որոշակի նվազում, սակայն միևնույն է իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, հաղորդում է «Արմենպրեսը»:

«Դեռ ունենք հիվանդացության բարձր շեմ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության ցուցանիշը 1.8 անգամ բարձր է: Կոնկրետ Արարատի և Տավուշի մարզում դիտվում է բարձր, իսկ Երևանում և մնացած մարզերում՝ միջին ինտենսիվության ակտիվություն: Հունվարի 4-ի դրությամբ բժշկական կազմակերպություններում հոսպիտալացված է 592 բուժառու, որի 94 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են: Ասեմ, որ 13 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներն են, որոնք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը»,- նշել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

ՀՀ ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ մանկական բուժհիմնարկներում իրավիճակը լարված է: Դիմելիության մակարդակը միջինից բարձր է: Իհարկե, Ամանորից առաջ սկսված դպրոցական արձակուրդներն իրենց ազդեցությունն ունեցան հիվանդության տարածման որոշակի նվազման վրա, սակայն, ըստ Սերգեյ Սարգսյանի, շարունակում են լարված աշխատել:

«Հիմա արդեն նկատվում է այն միտումը, ըստ որի բուժհիմնարկներ դիմողները վարակվել են տոնական օրերին միմյանց տներ այցելությունների ժամանակ: Բերվում են հիվանդացած երեխաներ՝ սկսած 44 օրականից: Ներկայում շրջանառվում է H3N2 տեսակի գրիպը կամ հոնկոնգյան գրիպը, որի թիրախում 0-5 տարեկան երեխաներն են: Մի քանի օր դիտվում է տենդ, ականջի բորբոքում, կան թոքաբորբի դեպքեր»,-ասել է Սերգեյ Սարգսյանը:

Քանի որ կորոնավիրուսի և գրիպի ախտանշանները նույնն են, մասնագետները խորհուրդ են տալիս դրանց առկայության դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, անպայման դիմել բժշկի համապատասխան հետազոտության համար: Մասնագետները նկատեցին, որ սուր շնչառական վարակների գրիպի ժամանակ շատերը զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը բավական բարդացնում է կլինիկական ընթացքը: Հիվանդները բավական ծանր վիճակում են ընդունվում բժշկական կազմակերպություններ:

«Շատ մեծ ռիսկ է այն, որ նշված բուժառուները տան պայմաններում օգտագործում են հակաբիոտիկներ, ինչը պարզապես ցուցված չէ վիրուսային հիվանդությունների համար: Դա ավելի է բարդացնում իրավիճակը», - ասել է Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետները հորդորում են պահպանել հակահամաճարակային կանոնները, ժամանակին դիմել բժշկին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ