+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում քանի՞ պատվաստված քաղաքացի է մահացել կորոնավիրուսից. նախարարը թվեր է նշում

14:38
29 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 23 քաղաքացի է մահացել, ովքեր եղել են պատվաստված, բայց վարակվել են կորոնավիրուսով, և հիվանդությունը նրանց մոտ ծանր է ընթացել, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

«Նրանց տարիքը 75–ից բարձր է։ Բոլորի մոտ գրանցված են եղել քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետ, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, լյարդի ցեռոզ, հիպերտենզիա, ցարկերակային գերճնշում», – նշեց նախարարը։

Նրա խոսքով, նման հիվանդություններ ունեցող քաղաքացիներն առավել ծանր են տանում կորոնավիրուսը։

Նախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիների ընդամենը 3.5 տոկոսն է պատվաստված։ Այս պահի դրությամբ ՀՀ-ում գրանցված է կորոնավիրուսի 13 562 ակտիվ դեպք, որոնցից 1092-ը (8.1 տոկոսը) պատվաստված են:

«Հոսպիտալացված 2900 քաղաքացիներից 102-ն են ամբողջապես պատվաստված՝ ընդամենը 3.5 տոկոսը: Ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից ընդամենը 9-ն են ամբողջապես պատվաստված»,-ասաց նա։

Ավանեսյանը հայտնեց, որ Հայաստանի մեծահասակ բնակչության 21.8 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ: Նոյեմբերի 28-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 1․2 մլն քաղաքացի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում