579.51
6.59
491.15
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում «օրենքով գող» է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

14:46
07 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող տարբեր անձանց կողմից այդ խմբավորմանը մասնակցելու դեպքեր, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Բացահայտված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում 2021թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործով 2021թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը:

«Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել են նույն հիմնարկում պահվող «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ա.Ա.» մականվամբ և «Կ.Հ.» մականվամբ հայտնի «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին։ Իսկ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այդ գործառույթները ստանձնել է «Պ.» մականվամբ հայտնի՝ «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը։ Նրանք քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվելով հեղինակություն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար տվել են հրահանգներ, ինչպես նաև կազմակերպել և իրականացրել են դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում՝ մոլախաղերի միջոցով), տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը և կատարել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացմանն ուղղված հանձնարարություններ տալու միջոցով այդ խմբավորումը ղեկավարելու վերաբերյալ:

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող «Ն.Ն.» և «Վ.» մականուններով հայտնի անձանց տեղափոխելուց հետո՝ 2020թ. մարտ ամսից սկսած, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել է նույն հիմնարկում պահվող «Կ.Հ.» մականվամբ հայտնի՝ «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը։ Վերջինս այդ ընթացքում զբաղվել է դրամահավաքով՝ այդ մասին վարելով համապատասխան ցուցակներ և գումարային շարժի մասին «հաշվետվություն» ներկայացնելով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ հավաքված գումարները ծախսելով դատապարտյալների և կալանավորների ընդհանուր կարիքների համար, մասնաբաժին փոխանցելով նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց:

Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Շ. Ժ.» մականվամբ հայտնի անձը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող, «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Ա.-ին նախ հանձնարարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններին համապատասխան ծեծի ենթարկելու միջոցով պատժել հիմնարկում պահվող կալանավորված անձին, իսկ այնուհետև իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է իր հանձնարարությունը չկատարած հիշյալ այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող անձին փոխարինելու գործընթաց։ Այդ նպատակով նա հանձնարարել է «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահ¬մանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել: Այդ հանձնարարության կատարմանը «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա.Բ.-ին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ անձի թեկնածությունը, ով ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի և այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:22
20 Հուլիսի 2021
ՀՀ նախագահն ազատեց Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարրի պ/կ-ի պաշտոնից
ՀՀ նախագահն ազատեց Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարրի պ/կ-ի պաշտոնից
17:37
20 Հուլիսի 2021
Վաղարշակ Հարությունյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից
Վաղարշակ Հարությունյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից
16:25
20 Հուլիսի 2021
Կրակոցներ Կութ գյուղում, ծեծկռտուք ԳՇ-ում,իրավիճակը Երասխի սահմանին և պաշտոն Առուշանյանի դեմ խոսողին.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ Կութ գյուղում, ծեծկռտուք ԳՇ-ում,իրավիճակը Երասխի սահմանին և պաշտոն Առուշանյանի դեմ խոսողին.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:36
20 Հուլիսի 2021
Թաթոյանը Երասխում է (ՖՈՏՈ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը Երասխում է.ՖՈՏՈ
15:18
20 Հուլիսի 2021
Վրացական ավիաընկերությունը գործարկում է Թբիլիսի–Երևան չվերթեր
Գործարկվում են Թբիլիսի–Երևան–Թբիլիսի չվերթեր
14:37
20 Հուլիսի 2021
Հայաստանը Ջիվան Գասպարյանին հրաժեշտ կտա հուլիսի 24–ին
Հայաստանը Ջիվան Գասպարյանին հրաժեշտ կտա հուլիսի 24–ին
13:48
20 Հուլիսի 2021
Հայտնի են Երասխ համայնքի ղեկավարի վիրավորվելու մանրամասները Ադրբեջանի փոխհրաձգության հետևանքով
Հայտնի են Երասխ համայնքի ղեկավարի վիրավորվելու մանրամասները Ադրբեջանի փոխհրաձգության հետևանքով
13:21
20 Հուլիսի 2021
Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
12:35
20 Հուլիսի 2021
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով լեյտենանտ է կալանավորվել. հրապարակվել են դեպքի մանրամասները
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով լեյտենանտ է կալանավորվել. հրապարակվել են դեպքի մանրամասները
12:07
20 Հուլիսի 2021
Ամիրյան փողոցում հնչած կրակոցների հետքերով. Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է
11:14
20 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 194 նոր դեպք, առողջացել է 102 մարդ, 3 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 194 նոր դեպք, առողջացել է 102 մարդ, 3 մարդ մահացել է
10:45
20 Հուլիսի 2021
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան.Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում» (ՖՈՏՈ)
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը գրել է.երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում».ՖՈՏՈ