411.29
6.53
395.05
0
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվեց

12:21
08 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվեց` սահմանվելով 31 600 դրամ։

Այս մասին համապատասխան որոշում ընդունվեց այսօր կայացած կառավարության նիստում։

Սա թույլ կտա ապահովել, որ բոլոր թոշակները բարձրացվեն առնվազն 3000 դրամով։

Ինչպես նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախատեսվում է թոշակների բարձրացում մինչև առնվազն 3000 դրամով:

«Սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ: Գործող բանաձևով և օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան 3000 դրամը, և մենք որոշեցինք բարձրացնել՝ նվազագույն կենսաթոշակի չափը հասցնելով 31 հազար 600 դրամի, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները ստանան մեր խոստացած 3000 դրամը: Նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների և 5186 զինկենսաթոշակառուների ու շուրջ 75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստները»,-ասաց Մկրտչյանը:

Այն խումբը, որոնց թոշակը մինչև այս որոշումը սահմանված օրենքով և բանաձևով բարձրացել էր 1900 կամ 2500 դրամով, հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանա մնացած հատվածը:

Իսկ ինչ վերաբերում է 75 հազար նպաստառուներին՝ նախարարը պարզաբանեց, որ նրանք ծերության նպաստ ստացողներն են, որոնց մոտ բարձրացումը տեղի է ունենում ոչ թե Կենսաթոշակառուների մասին օրենքով, այլ Նպաստառուների մասին օրենքով:

«Հետևաբար մենք որոշեցինք, որ նաև պետք է իրենց նպաստը բարձրացնենք, որպեսզի նվազագույն կենսաթոշակի չափին համահունչ լինի: Ընդհանուր առմամբ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ի կավելանան կենսաթոշակն ու նպաստները, որը նրանք կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ միասին»,-ներկայացրեց նախարարը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
26 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
16:55
25 Նոյեմբերի 2022
Ծնունդդ շնորհավոր, լեգենդ. այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 65 տարեկան
Այսօր ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
14:39
25 Նոյեմբերի 2022
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
13:14
25 Նոյեմբերի 2022
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:53
25 Նոյեմբերի 2022
Երևանում վարորդներին մեղադրանք է առաջադրվել պարեկներին կաշառք առաջարկելու համար
Առաջարկել են կաշառք ու հայտնվել դատարանի առաջ
11:57
25 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
10:15
25 Նոյեմբերի 2022
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
15:07
24 Նոյեմբերի 2022
Մոտ 130 մլն դրամի վնաս. մանկատան պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը
Հայաստանի մանկատներից մեկում բացահայտվել են չարաշահումներ
13:20
24 Նոյեմբերի 2022
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում (ՖՈՏՈ)
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում. ՖՈՏՈ
13:04
24 Նոյեմբերի 2022
Հայաստանը, հնարավոր է, սկսի Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնումը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերականգնման նախագծին
12:50
24 Նոյեմբերի 2022
Մեր երկկողմ հարաբերությունները համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ. Պուտինը՝ Փաշինյանին
Երևանում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
12:33
24 Նոյեմբերի 2022
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցության մի շարք հարցեր (ՖՈՏՈ)
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր. ՖՈՏՈ