Հայաստանում ներդրվում է ջրծաղիկի դեմ նոր պատվաստանյութ․ նախարար
14.01.2025,
14:04
Հայաստանում ներդնում ենք ջրծաղիկի դեմ նոր պատվաստանյութ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում ներդնում ենք ջրծաղիկի դեմ նոր պատվաստանյութ, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասուլիսի ժամանակ։
«Սա շատ կարևոր է։ Սեզոնային ընթացքներում բավականին խնդիրներ ենք ունենում երեխաների շրջանում, մանկապարտեզներում տարածվածության մասով։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր է ձեռքբերում է», – ասաց Ավանեսյանը։