415.63
4.18
390.04
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում նախատեսվում է 4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքը

13:06
14 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը նվազեցնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորները փոփոխություններ են կատարել օրենսգրքի այն հոդվածում, որը նախատեսում է պատասխանատվություն առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ: Հոդվածի առաջին մասում նախատեսված է, որ, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա յուրաքանչյուր 10 օրվա համար պետք է տուգանվի 5000 դրամի չափով, բայց ոչ ավել, քան տարվա մեջ 100 հազար դրամը:

«Այսինքն` ոստիկանությունը պարտավոր է յուրաքանչյուր 10 օրը մեկ այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր, կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ 5000 դրամի չափով և ուղարկի հասցեատիրոջը՝ տարվա մեջ ոչ ավել, քան 20 անգամ: Հոդվածի 2-րդ մասով 100 հազար դրամ տուգանք է սահմանվում այն վարորդի նկատմամբ, որը վարում է տրանսպորտային միջոցն առանց ԱՊՊԱ պայմանագրի: Վերլուծելով կառավարության քաղաքականությունն այս ոլորտում՝ մենք գտնում ենք, որ նշանակված 100 հազար դրամ տուգանքները խիստ անհամաչափ են արարքի վտանգավորության բնույթին և աստիճանին: 100 հազար դրամ տուգանքն այսօր բավականին ծանր սոցիալական բեռ է»,-ասաց Խաչատրյանը:

Նա նկատեց, որ, օրինակ, առանց տեխզննության տրանսպորտային միջոցը վարելը, որը նույնպես վտանգավոր իրավախախտում է, հնարավոր է, որ մեքենան անսարքություններ ունենա, տուգանվում է 20 հազար դրամի չափով, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու, որի դեպքում երթևեկությանը վտանգը չի սպառնում, տուգանքը 5 անգամ ավել է:

«Նախագծով սահմանվում է, որ ԱՊՊԱ չարած տրանսպորտային միջոցի սեփականատերերի նկատմամբ տարեկան վարչական արձանագրություններով նշանակված տույժերի չափը չպետք է գերազանցի 50 հազար դրամը՝ այսօրվա 100 հազար դրամի փոխարեն: Եվ ամենակարևոր փոփոխությունը՝ 100 հազար դրամ տուգանք նշանակելու դեպքում անձն ազատվում է այդ տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, եթե 24 ժամվա մեջ վերացնում է իրավախախտման հատկանիշները, այսինքն, եթե անձը արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա վճարում է սահմանված 100 հազար դրամ տուգանքի ընդամենը 25 տոկոսը»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի՝ սրանով հնարավորություն են տալիս այն գումարը, որը կնախատեսեն տուգանքի համար, ուղղել ԱՊՊԱ պայմանագիր կքնելուն: Այս նախագծով 4 անգամ նվազեցնում են տուգանքի չափը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:31
24 Ապրիլի 2024
Այսօր կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը․ Բայդենն ուղերձ է հղել ապրիլի 24–ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու իր խոստումը
16:42
24 Ապրիլի 2024
«Քո պապերը սպանել են իմ պապերին»․ Արամ Ա–ն պատասխանել է Էրդողանին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները
12:41
24 Ապրիլի 2024
Չենք մոռանա, ֆրանսիացիներն ու հայերը հավերժ միասին են․ Մակրոնը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Եկեք պահպանենք զանգվածային սպանությունների, տեղահանությունների և հալածանքների զոհերի հիշատակը, գրել է Մակրոնը
12:35
24 Ապրիլի 2024
Այսօր Yandex Go-ով Երևանի և արվարձանների ցանկացած կետից դեպի Ծիծեռնակաբերդ ուղևորությունն արժե 1 դրամ
Այսօր Yandex Go-ով Երևանի և արվարձանների ցանկացած կետից դեպի Ծիծեռնակաբերդ ուղևորությունն արժե 1 դրամ
10:18
24 Ապրիլի 2024
Փաշինյանը Ցեղասպանության 109–րդ տարելիցին կոչ արեց դադարեցնել հայրենիքի փնտրտուքը և «Մեծ եղեռնի ընկալումը հարաբերել Հայաստանի կենսական շահերի հետ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցի կապակցությամբ
09:52
24 Ապրիլի 2024
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
09:28
24 Ապրիլի 2024
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցը
Այսօր Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցն է
20:13
23 Ապրիլի 2024
Հանրապետության հրապարակից մեկնարկում է Ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հանրապետության հրապարակից, մեկնարկում է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ նվիրված 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
20:08
23 Ապրիլի 2024
ՀԺՄ–ն ամոթալի և անթույլատրելի է անվանել ԶԼՄ–ների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակելու իշխանությունների որոշումը
Այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ

16:12
23 Ապրիլի 2024
ՀՐԱՏԱՊ․ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Քիչ առաջ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
14:40
23 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»