544.18
6.38
483.07
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում մտադիր են համաներում հայտարարել զորակոչից խուսափած անձանց նկատմամբ

18:10
08 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության ապրիլի 8-ի նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց. «Նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած անձանց Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու, և առաջնորդվելով մարդասիրության և համերաշխության սկզբունքներով՝ կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ»:

Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ (մինչև Ադրբեջանի Հանրապետության կողմից պատերազմի սանձազերծումը) 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: 

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է՝  համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց` որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի: 

Համաներում հայտարարելով՝ նախատեսվում է դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

«Հատկանշական է, որ համաներման շահառու են դառնալու նաև նշված հոդվածի հիման վրա հետախուզման մեջ գտնվող անձինք: Այսինքն՝ Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։ Նախնական տվյալներով, այս համաներման շահառուների թիվը կարող է լինել 5 հազար և ավելի»,- ասաց նախարարը։

Նախագծի համաձայն՝ hամաներումը չի կիրառվելու` այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածով՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան, այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում`նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  համաներման ակտի հիման վրա, կամ որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա:

Համաներումը տարածվում է այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում սահմանված փորձաշրջանի ընթացքում։

Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվեց անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:04
28 Նոյեմբերի 2021
«Կյանք ու կռիվ». Զինվորի տան տղաների հուզիչ կատարումը` Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը (ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռիվ». Զինվորի տան տղաների հուզիչ կատարումը`  Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը.ՎԻԴԵՈ
23:52
26 Նոյեմբերի 2021
Ամերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար
Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր՝ երկրում մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով
23:07
26 Նոյեմբերի 2021
Պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ որևէ տարընթերցում չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ.Փաշինյանը` Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին (ՎԻԴԵՈ)
Պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ որևէ տարընթերցում չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ.Փաշինյանը` Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին.ՎԻԴԵՈ
21:44
26 Նոյեմբերի 2021
Ի՞նչ հայտարարություն են ընդունել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը հանդիպման արդյունքում. հրապարակվել է ամբողջական տեքստը
Ի՞նչ հայտարարություն են ընդունել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը հանդիպման արդյունքում. հրապարակվել է ամբողջական տեքստը
21:23
26 Նոյեմբերի 2021
Պուտին. մենք պայմանավորվել ենք մի շարք առանցքային հարցերի շուրջ
Մենք պայմանավորվել ենք մի շարք առանցքային հարցերի շուրջ.Պուտինը` Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
20:34
26 Նոյեմբերի 2021
Մեր գնահատականն այնպիսին է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք.Փաշինյանը` Պուտինի և Ալիևի հետ հանդիպմանը (ՎՒԴԵՈ)
Փաշինյանը Պուտինի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ  Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք.ՎՒԴԵՈ
20:00
26 Նոյեմբերի 2021
Իրավիճակը Ղարաբաղում և տարածաշրջանում «այնքան էլ կայուն չէ, որքան կուզեինք».Փաշինյանը` Պուտինին և Ալիևին (ՎԻԴԵՈ)
Իրավիճակը Ղարաբաղում և տարածաշրջանում «այնքան էլ կայուն չէ, որքան կուզեինք».Փաշինյանը` Պուտինին և Ալիևին.ՎԻԴԵՈ
19:10
26 Նոյեմբերի 2021
Ռուբեն Վարդանյանը մտնում է քաղաքականություն. նա պատրաստ է աշխատել Հայաստանում «թեկուզ կոշկակար, թեկուզ հավաքարար, թեկուզ նախագահ»
Ռուբեն Վարդանյանը մտնում է քաղաքականություն. նա պատրաստ է աշխատել Հայաստանում «թեկուզ կոշկակար, թեկուզ հավաքարար, թեկուզ նախագահ»
15:08
26 Նոյեմբերի 2021
«Ազատագրական շարժման» անդամները փողոցներ են փակում Երևանում.վեց մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
«Ազատագրական շարժման» անդամները փողոցներ են փակում Երևանում.վեց մարդ բերման է ենթարկվել.ՎԻԴԵՈ
14:25
26 Նոյեմբերի 2021
Հայուհին առաջին անգամ ներառվել է Digital Media Experts in 2021–ի լավագույն տասնյակում
«ԱՌԿԱ» մեդիահոլդինգի հատուկ նախագծերի դեպարտամենտի ղեկավար Աշխեն Սամվելյանը ներառվել է Digital Media Experts in 2021–ի լավագույն տասնյակում, որը կազմվել է International Media Centre–ի կողմից
12:05
26 Նոյեմբերի 2021
Ամառ նոյեմբերին.Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +24–ի
Ամառ նոյեմբերին.Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +24–ի
11:49
26 Նոյեմբերի 2021
Այսօր Ադրբեջանը Հայաստանին երկու գերի է փոխանցել, հայտնի են նրանց անունները
Այսօր Ադրբեջանը Հայաստանին երկու գերի է փոխանցել, հայտնի են նրանց անունները