Հայաստանում մեկ ամսվա ընթացքում 138 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից

30.01.2020, 17:17
Հայաստանում մեկ ամսվա ընթացքում 138 վարորդ մեկ տարով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից
Հայաստանում մեկ ամսվա ընթացքում 138 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Այս տարվա հունվար ամսվա ընթացքում տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար 138 վարորդ մեկ տարով զրկվել է վարորդական իրավունքից: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ Ճանապարհային ոստիկանության Facebook-յան էջում: 

«Սույն թվականի հունվարի 1-ից հունվարի 29-ը ներառյալ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների ուժերով ՀՀ ճանապարհներին հայտնաբերվել է ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները խախտելու համար, այն է տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը 138 վարորդ, ինչի արդյունքում վերջիններս ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով»,- նշվում է գրառման մեջ:-0-