417.4
4.02
393.4
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կներդրվի պարեկային ծառայության ջրային ստորաբաժանում

15:25
27 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ներդրմամբ պայմանավորված:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմում մասնագիտացված պարեկային ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկության ծառայություն, որի շրջանակներում այդ ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ: Առաջարկվող լրացման և փոփոխության արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական կարգավորումներ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ծառայողի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու համար։ Նախագծերի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ջրային տարածքներում լողամիջոցների շահագործման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը և համապատասխան մշակույթի ձևավորմանը:

Ինչպես նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, օրինագծերի նպատակն է սահմանել անհրաժշետ նախադեպեր ջրային ստորաբաժանման ներդման համար: Այն կնպաստի նաև անվտանգ ու ապահով Սևանա լիճ ունենալու հարցի կարգավորմանը:

«Մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Մասնավորապես, նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության, հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, լողամիջոցը վարելուց ոչ սթափ վիճակում գտնված անձանց մեկուսացնելու, հրդահային անվտանգության կանոնների ստուգման և այլ դեպքերի վերաբերյալ»,– ասել է նախարարը։

Ըստ նախարարի՝ նշված կանոնները խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Բացի այս օրեսնդրական փոփոխություններից, հետագայում կարիք է լինելու վերանայել ենթաօրենսդրական դաշտը. «Ջրային պարեկները ոստիկանության առջև դրված խնդիրների շրջանակներում բնականաբար արձանագրելու են նաև վարչական այլ իրավախախտումներ ու հանցագործություններին: Խոսքը հատկապես վերաբերում է Սևանա լճի ավազանում ձկնագողության դեպքերին»:

Վահե Ղազարյանը հավելել է նաև, որ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումը կգործի վաշտի կարգավիճակով՝ նախնական 95 հաստիքի միավորով, ներառյալ տեխնիկական անձնակազմը: Նշվել է նաև, որ արդեն մեկնարկել է ջրային պարեկների ծառայության համար դիմած դիմորդների լողալու և սուզվելու կարողությունների ստուգման գործընթացները։ Նախատեսվում է նաև պրակտիկա Սևանա լճի տարածքում։

Վարչապետը կարևորել է օրինագծերի ընդունումը և նշել. «Այս աշնանն ամբողջ հանրապետությունում ավարտում ենք Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը: Մենք հընթացս նաև պիտի լուծենք Սևանա լճի հարցը: Այն, ըստ էության, հանրապետության միակ տարածքն էր, որտեղ Պարեկային ոստիկանությունը ծառայություն չէր իրականացնելու: Դրա համար մենք որոշեցինք նաև Ջրային պարեկային ոստիկանություն ստեղծել, որը նաև Փրկարար ծառայության հետ համատեղ աշխատանք կկազմակերպի, ինչը, կարծում եմ, ավելի արդյունավետ կդարձնի փրկարարական աշխատանքը»:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ