Հայաստանում կասկածի դեպքում կատարվում է կապիկի ծաղիկի թեստավորում, որևէ դեպք չի գրանցվել. Ավանեսյան

28.07.2022, 13:42
Ավանեսյանն անդրադարձավ կապիկի ծաղիկի հետ կապված իրավիճակին
Հայաստանում կասկածի դեպքում կատարվում է կապիկի ծաղիկի թեստավորում, որևէ դեպք չի գրանցվել. Ավանեսյան
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կապիկի ծաղկի հետ կապված իրավիճակին։

Նա նշեց, որ մեր երկրում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում։

«Մինչև այժմ բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական», – ասաց նախարարը։

Նրա խոսքով, Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները:

«Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել», – ասաց նախարարն` ընդգծելով, որ կասկածելի ցանկացած դեպքի պարագայում միանշանակ արվում է հետազոտություն:–0–