ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է Հայաստանի ճանապարհների անցանելիության մասին:
Այսպիսով՝ փետրվարի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Թալինի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Բաղրամյանի, Կոտայքի, Սևանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Ուժեղ բքի պատճառով Ջերմուկի ավտոճանապարհը փակ է։ Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է։
Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին գետնաբուք է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար:
«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում