Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի` 9-11 աստիճանով

19.09.2019, 10:30
Աշունը, կարծես, ամրապնդում է իր դիրքերը. ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով:
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի` 9-11 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի կանխատեսումը։

Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-22-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։

Մայրաքաղաքում սեպտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկային ժամերին սպասվում է +30...+32, գիշերը` +13...+15, վաղը ցերեկը կանխատեսվում է +30...+32, գիշերը` +14...+16։–0–