ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Եվ այսպես, դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Դեկտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-17-ն էապես չի փոխվի, 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-ին քաղաքի բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Այսօր ցերեկը Երևանում սպասվում է +6...+8, գիշերը` +2...+4, հետագա օրերին սպասվում է ջերմաստիճանի նվազում, դեկտեմբերի 18–20–ը ցերեկային ժամերին կանխատեսվում է +5...+7, գիշերը կգրանցվեն սառնամանիքներ` -1...-3 աստիճանի սահմանում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում