Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն
21.10.2022,
12:17
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Ամենացուրտ եղանակը սպասվում է շաբաթ գիշերը և կիրակի Շիրակի մարզում, որտեղ կանխատեսվում է -5։ Գիշերային ժամերին -2...-5 աստիճան է սպասվում Գեղարքունիքում և Լոռու մարզում, ինչպես նաև Կոտայքի լեռներում, Արագածոտնում, Վայոց Ձորում և Սյունիքի նախալեռներում։–0–