ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ իշխանությունները, հնարավոր է, ևս 6 ամսով երկարացնեն կարանտինի ռեժիմի ժամկետը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Նրա խոսքով, համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է կառավարությանը։ Նման որոշման պատճառը երկրում տիրող համաճարակային իրավիճակն է։
Հունվարի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160853 դեպք, որոնցից 146576-ն` առողջացած, 2890-ը` մահվան ելքով:–0–