Հայաստանում գրիպի բարձր ակտիվություն է․ այն որոշ դեպքերում սուր ընթացք է ստանում
21.12.2021,
15:56
Նախարարությունից զգուշացնում են․ Հայաստանում գրիպի բարձր ակտիվություն է․ այն որոշ դեպքերում սուր ընթացք է ստանում

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը տեղեկացնում է, որ ներկայում Հայաստանում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը, որը որոշ դեպքերում ավելի սուր ընթացք է ունենում:
Ախտանշանները նույնն են, որոնք բնորոշ են սուր շնչառական հիվանդություններին՝ հարբուխ, կոկորդի ցավ, ընդհանուր մկանացավ, գլխացավ: Կարող է ուղեկցվել ջերմությունով կամ առանց դրա:
Խորհուրդ է տրվում հաճախ օդափոխել սենյակները, ախտահանել ձեռքերը, պահպանել հակահամաճարակային կանոնները: Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ կանխարգելիչ կարևոր գործոններից է նաև դիմակ կրելը, որը կօգնի վարակի շղթան կոտրելու գործում:
Գրիպի կանխարգելելու համար առանցքային է պատվաստումը:
Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ պատվաստանյութերն առկա են պոլիկլինիկաներում, ցանկացողները կարող են դիմել:-0-