ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն։
«Այս նախագիծը բխում է ինչպես գործատուների, այնպես էլ աշխատողների շահերից, քանի որ դատական գործընթացի շրջանակում աշխատանքից հեռացնելու հարցը քննարկելու դեպքում երկու կողմերն էլ կունենան համապատասխան ապացույցներ, որոնք կօգնեն դատարանին բացահայտել աշխատանքից հեռացնելու իրական պատճառները», – ասաց օրինագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով, մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից
պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում
աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական
տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության։–0–