415.64
6.71
406.14
+32
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում դատարան են դիմել՝ Սորոսի հիմնադրամի գրասենյակը փակելու պահանջով

12:44
13 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Մարգարիտա Գյուլումյանը հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ «Հայաստանում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը լուծարելու պահանջով», գրել է Աթանեսյանը Facebook-յան իր էջում:

«Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև դատական գործերի քննության երկարատև ժամկետները, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները, դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո իրականություն կդառնա այդ չարաբաստիկ գրասենյակի վերջնական վտարումը մեր Հայրենիքից», - նշել է Աթանեսյանը:
Նա վստահ է, որ հայցադիմումը ունի բոլոր օրինական հիմքերն ու հիմնավորումները, որոնք թույլ են տալիս դատարանին գործելու արագ և ի շահ Հայաստանի Հանրապետության:

«Բաց հասարակության հիմնադրամը» (Սորոսի հիմնադրամ) Հայաստանում գործում է 1997թ.-ից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:51
05 Օգոստոսի 2022
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:16
05 Օգոստոսի 2022
Վթար է. այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթար է. այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:54
04 Օգոստոսի 2022
Հիգիենայի խախտումներ. կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հիգիենայի խախտումներ. կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
11:03
04 Օգոստոսի 2022
9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:00
03 Օգոստոսի 2022
Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվեց
Ավետիք Չալաբյանը կրկին 3 ամսով կալանավորվեց
10:28
03 Օգոստոսի 2022
Ադրբեջանցի զինծառայողը մոլորվել ու հատել է Հայաստանի հետ սահմանը, նա հանձնվել է ադրբեջանական կողմին
Ադրբեջանցի զինծառայողը մոլորվել ու հատել է Հայաստանի հետ սահմանը, նա հանձնվել է ադրբեջանական կողմին
19:37
02 Օգոստոսի 2022
FLYONE ARMENIA–ն մեկնարկել է թռիչքներ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան
Չվերթերն իրականացվելու են շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ
10:05
02 Օգոստոսի 2022
Ուշադրություն. այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում ու մարզերից մեկում
Ուշադրություն. այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում ու մարզերից մեկում
15:49
01 Օգոստոսի 2022
Արդշինբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է նոր վարկատեսակ
Արդշինբանկը հայտարարեց նոր տեսակի վարկի մասին՝  SME-FLEXI
14:28
01 Օգոստոսի 2022
Բրյուսովի անվան համալսարանը հրապարակել է բուհ ընդունված դիմորդների ցանկը
Բրյուսովի անվան համալսարանը հրապարակել է բուհ ընդունված դիմորդների ցանկը
14:11
01 Օգոստոսի 2022
Օտարերկրյա հատուկ ծառայությունները ստացել են հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Օտարերկրյա հատուկ ծառայությունները ստացել են հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
13:05
01 Օգոստոսի 2022
Բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում