Հայաստանում կորոնավիրուսի թափը չի կոտրվում. թարմ տվյալներ ԱՆ-ից

18.02.2022, 11:49
Հայաստանում կորոնավիրուսի թափը չի կոտրվում. թարմ տվյալներ ԱՆ-ն թարմ տվյալներ է  հրապարակել
Հայաստանում կորոնավիրուսի թափը չի կոտրվում. թարմ տվյալներ ԱՆ-ից
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 18-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք, կատարվել է 5659 թեստավորում, առողջացել է 2825 մարդ, մահացել է 25 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413295 դեպք, որոնցից 386193 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17239 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8278 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2851836 թեստավորում:-0-